Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռեժիմը պետք է մնա մաշեցնող անորոշության մեջ

Ռեժիմը պետք է մնա մաշեցնող անորոշության մեջ
10.05.2024 | 20:25

Այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը 10-րդ կարգի գործոն է։

Երեկ հիմնական գործն արվել է, մոբիլիզացիան կայացել է, կամ արտահայտությունն արվել է։ Նույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել։

Բացատրեմ՝ ինչու։

Երեկվա հանրահավաքի արդյունքում ընդունվել է իմպիչմենտի որոշում։ Հիմա փողոցում դեռ գործ չկա անելու, գործը ԱԺ ընդդիմությունը պետք է անի.

1. հավաքի անհրաժեշտ ստորագրությունները,

2. պայմանավորվեն վարչապետի թեկնածուի հարցում։

Հաջորդ փուլում արդեն կգա համազգային հանրահավաքի ժամանակը, ԱԺ քվեարկության օրը, իսկ մինչ այդ ընտրողները պետք է հանդիպեն պատգամավորների հետ՝ հատ առ հատ, և տեղ հասցնեն իրենց պատգամը։

Հաջորդ հանրահավաքի համար մարդիկ կիմանան՝ ինչի են հավաքվում և ինչ պետք է անեն, իսկ ռեժիմը պետք է մնա մաշեցնող անորոշության մեջ։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2748

Մեկնաբանություններ